Դրախտի թռչուններ (ֆիլմ)
Դրախտի թռչուններ ուկրաիներեն՝ Райські птахи | |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Ժանր | դրամա |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ռոման Բալայան[1] |
Պրոդյուսեր | Օլեգ Կոխան |
Սցենարի հեղինակ | Ռուստամ Իբրահիմբեկով |
Դերակատարներ | Օքսանա Ակինշինա, Անդրեյ Կուզիչև և Օլեգ Յանկովսկի |
Օպերատոր | Բոգդան Վերժբիցկի |
Երաժշտություն | Վադիմ Խրապաչև |
Տևողություն | 94 րոպե |
IMDb | ID 1327600 |
«Դրախտի թռչուններ» (ռուս.՝ Райские птицы, ուկրաիներեն՝ Райські птахи), 2009 թվականին նկարահանված ռուս-ուկրաինական գեղարվեստական ֆիլմ։
2009 թվականին ֆիլմը ստացել է «Նիկա» կինոմրցանակ ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]80-ականների սկիզբ, Խորհրդային Միություն։ Արտասահմանյան ռադիոհաղորդումներ լսելն արգելված է, մյուսների առաջ սեփական կարծիքը հայտնելը՝ վտանգավոր։ Բացեիբաց կարող ես խոսել միայն խոհանոցում, փակ վարագույրի ետևում, իսկ ճշմարտությունը կարելի է գտնել «սամիզդատ» կոչված նյութերում, որոնք ծածուկ մի ընկերոջից մյուսին են փոխանցվում։ ՊԱԿ-ը գաղտնալսում է հեռախոսային խոսակցությունները, հետևում անվստահելիներին և ծրագրում ոչնչացնել այլախոհներին։ Երիտասարդ գրող Սերգեյ Գոլոբորոդկոն գրել է «Կնոլ կայանը» վեպը, որը նկարագրում է «իրական սոցիալիզմի» հակառակ կողմը։ ՊԱԿ-ի գործակալները պատրաստ են ամեն ինչի՝ շանտաժի, ձերբակալությունների, սպանությունների, որպեսզի վեպը չտպագրվի արտասահմանում, ճշմարտությունը ամբողջատիրության մասին դուրս չգա «երկաթե վարագույրի» սահմանից։ ՊԱԿ-ը Սերգեյի մտերիմ ընկերոջն ստիպում է դավաճանել նրան, հայտնի գրողը՝ Սերգեյի հոգևոր ուսուցիչը, ձերբակալվում է և բանտում կնքում իր մահկանացուն, իսկ սիրած կինը անհետանում է Սերգեյի կյանքից…
Հերոսները փորձում են հաղթահարել այս խոչընդոտները, բայց այնքան էլ հեշտ չէ ինքն իրեն հաղթահարելը։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Կուզիչև – Սերգեյ
- Օքսանա Ակինշինա – Կատենկա
- Օլեգ Յանկովսկի – Կոլենկա
- Եգոր Պաժենկո – Նիկիտա
- Սերգեյ Ռոմանյուկ – քննիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|